ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:


Հայցադիմումը դատարան ներկայացվել է ապրիլի 3-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Քոչարյանը պահանջում է 2 մլն դրամի չափով փոխհատուցում՝ զրպարտություն արտահայտող հայտարարությունների համար, որոնք Փաշինյանը հնչեցրել է հանրաքվեի քարոզարշավի ժամանակ: