Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։
Այս պահին աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955.311-ը հիվանդությունը տանում են թեթև, 47.676–ը` ծանր։
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1.374.604 է։ Հիվանդության հետևանքով մահացել է 77.316 անձ, հիվանդությունից ապաքինվել` 294.301-ը։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդը` Իսպանիան, երրորդը` Իտալիան։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 853 է։ Ապրիլի 7-ին կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել նաև Արցախում։