Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ինքնազգացողությունը լավացել է. կիրակի նա տեղափոխվել էր հիվանդանոց Covid-19-ի ախտանշաններով, որը հայտնաբերվել էր նրա մոտ 10 օր առաջ, հաղորդում է ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, հաղորդում է BBC-ն:
Սունակի խոսքով՝ Ջոնսոնը կարողանում է նստել մահճակալի մեջ եւ ակտիվորեն շփվել բժիշկների հետ: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ վարչապետը դեռեւս գտնվում է վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ավելի վաղ Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը հաստատել էր, որ Ջոնսոնի ինքնազգացողությունը լավացել է եւ նա պահպանում է կամքի ուժը: Նշվել է, հիվանդանոցում Ջոնսոնը չի ունեցել թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիքը:
Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 27-ին: 55-ամյա Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի՝ ապրիլի 5-ին:
Մեկ օր անց վարչապետի առողջական վիճակը վատթարացել էր, եւ, որպես զգուշության միջոց, նրան տեղավորել էին ինտենսիվ թերապիայի պալատ:
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ նրա ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի մոտ, որի հետ նրանք երեխա են սպասում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					