«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցառումներն ամեն անգամ կազմակերպվում են բավական «էլիտար» պայմաններում: ՊԵԿ-ը վերջերս 1 մլն 176 հազար դրամ է ծախսել խորհրդաժողովի կազմակերպման համար:
Այդ գումարը վճարվել է «Ռենկո ԱրմԷստեյտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս, «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ հայտնված պայմանագրի համաձայն, տրամադրի ստանդարտ` մեկտեղանոց 4 սենյակ` WiFi ինտերնետ կապով, ինչպես նաեւ` լողավազանի, մարզասրահի եւ, ամենակարեւորը, սաունայի ծառայություններով:
Ուշագրավն այն է, որ ՊԵԿ-ին նման ծառայություններ մատուցած «Ռենկո ԱրմԷստեյտ» ընկերությունը, ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է շինարարությաUբ, ինչպես նաեւ շենքերի նախագծումով եւ մոնտաժումով: Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների՝ այս ընկերության ղեկավարը հայ չէ. տնօրենը Մարկո Ֆերակուտին է: