Հայ ազգային կոնգրես կուսակցությունը՝ ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի եւ չի կարողանում ֆինանսավորել իր 40 մարզային կառույցները: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը», կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
ՀԱԿԿ-ում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը` դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: ՀԱԿԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ: Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ:
Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի՝ ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում...»,- գրում է «168 ժամը»