Հնարավոր է՝ հաջորդ շաբաթ պարզ դառնան այն ընկերությունների անունները, որոնք հավակնում են դառնալ հայկական ավիափոխադրող: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգի հաստատումից հետո Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետք է մրցույթ հայտարարի:
Մեր տեղեկություններով՝ հայկական ավիափոխադրոդների հավակնորդների թվում է նաեւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Երեւանի շամպայն գինիների գործարանի սեփականատեր Վերսանդ Հակոբյանը: Եվս մի քանի ընկերություններ արդեն հայտեր են ներկայացրել, այդ թվում՝ նախկինում բեռնափոխադրումներով զբաղվող «էյր Արմենիան»»,- գրում է «168 ժամը»