Կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տու­ժած արմավիրցիներին: Երեկ «Հայկական ժամանակ»-ի խմբագրու­թյուն զանգահարած արմավիրցիները հայտնել են, որ ծրագրով իրենց հատ­կացրել են իբր թե դիզվա­ռելիք, սակայն իրականում այն «պեչտոպլիվո» է:

 Այս վառելիքը պիտանի է վառարանի կպչանի հա­մար միայն: Տուժած արմավիրցիներին, իր «հեքիա­թային» աջակցության շրջանակներում, կառավարու­թյունը տվել է ընդամենը 6 լիտր կպչան՝ 2500 դրամ ընդհանուր արժեքով: Այն գյուղացու հոգսը չի թեթևացնի, տրակտորները չեն աշխատում:

 Թերթի թղ­թակիցը փորձել է պարզել, թե ով է վառելիքը «սա­ղացրել» գյուղացիների վրա: Գյուղնախարարությունից պատասխանել են, որ այդ հարցն իրենց չպետք է ուղղել: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանն էլ չի տիրապետում իրավիճակին, քանի որ, ինչպես ասել է մեր թղթակցին, նոր է վերադարձել արձակուրդից: