Հունիսի 27-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևան կատարած այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ստորագրել էր 20-կետանոց երկկողմ պայմանագիր:

 Եվ ահա «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրներն այս կապակցությամբ բավական ուշագրավ մանրամասներ են պատմում: Պարզվում է՝ ստորագրված պայմանագրի տեքստն անծանոթ է եղել հայկական կողմին, քանի որ դրա մշակման գործընթացին Հայաստանից որևէ մեկը չի մասնակցել: Եվ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ստո­րագրել է այն թղթերի տակ, որոնք իր հետ բերել է Բորդյուժան: Սրանում, թերևս, չկա որևէ արտառոց բան, ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ կերպով համաձայնել են այն ամենին, ինչ առաջարկել է «մեծ եղբայր» Ռուսաստանը: