«Հուլիսի 16-ին Նոյեմբերյան քաղաքում հուղարկավորեցին 51-ամյա նոյեմբերյանցի Բարսեղ մարտիրոսյանին: Նոյեմբերյանում հայտարարվել է, որ նա Ռուսաստանում, շինարարական աշխատանքների ժամանակ բարձր հարթակից ընկնելով, մահացել է: Թե դա որքանով էհամապատասխանում իրականությանը, դժվար է ասել:
Նոյեմբերյանի տարածաշրջանում նման դեպքերում թերահավատությամբ ասում են՝ «հեռու տեղի խաբար ա»: Ինչևէ, մի հայ մարդ էլ օտար հողում մահացավ, մի ընտանիք էլ դժբախտացավ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: