Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետև սովորական ընթացակարգի դեպքում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում։Այս մասին ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ:
Այսինքն՝ այն պաշտոնյաներն, ովքեր ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այդ անելիքը, նույնը վերաբերում է Մայիսի 8-ին և Մայիսի 9-ին: Մենք այս միջոցներով պետք է կարողանանք իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ: Այս որոշումները կայացվում են հանուն քաղաքացու և ոչ թե ի հեճուկս նրա իրավունքների», - նշեց Փաշինյանը։