Էքստրեմալ տուրիզմի սիրահար և պրոֆեսիոնալ լուսանկարիչ Կավիկա Սինգսոնը գրեթե այրվել էր տպավորիչ ինքնանկարի պատճառով: Պրոֆեսիոնալ լուսանկարիչը հրաշքով կարողացել է ողջ մնալ՝ Հավայան կղզիներում հրաբուխի վրա կատարվող աշխատանքների ժամանակ: Ըստ Lifenews-ի Հավայան կղզիների բնակիչը բարձրացել է տեղի հրաբուխներից մեկի գագաթն ու տեղադրել իր ֆոտոսարքավորումները: Հետո խիզախ լուսանկարչի կոշիկներն այնքան են տաքացել, որ բռնկվել են՝ տաք մակերեւույթի հետ շփման արդյունքում:
Լուսանկարում պատկերված է, թե ինչպես է այրվող կոշիկներով լուսանկարիչը նայում իր տեսախցիկի օբյեկտիվի միջով, այդ պահին շտատիվի ոտքերը եւս սկսել են այրվել:
Կավիկա Սինգսոնը հրաժարվել է նշել կոնկրետ վայր՝ասելով որ կարող են հետևողները շատ լինեն: