«Գիտե՞ս՝ ինչ ա մնում, գնամ ապերացիա ըլնեմ, հղիանամ, որ էդ փողը ստանամ»,- կատակեց այսօրվա բողոքի ակցիային մասնակցող վարորդներից մեկը։

Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անցկացնում. արգելքների սահմանումը զրկել է նրանց եկամտից:

«Ինչքա՞ն սպասենք աջակցությանը, երկրորդ ամիսն է՝ հաց չենք կարողանում առնել, ո՞նց համբերենք։ Մենք օրվա հացով ապրող խավին ենք պատկանում, միլիոն չենք դզել տան մեջ։ Ուզում ենք հասկանալ՝ մենք աջակցության ո՞ր կետի մեջ ենք, բայց պատասխան չկա պարետատնից, տնօրենն էլ ասում է՝ պետությունը պտի հատկացնի։ Ի դեպ, անցյալ ամսվա փողն էլ չենք ստացել»,- շարունակեց մյուսը։

Նրանց խոսքով՝ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հարցին լուծում չտրվի, կհավաքվեն կառավարության շենքի մոտ։