«Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ մեկ-երկու տարի նախկին կյանքին դեռ չենք կարող վերադառնալ, նկատի ունեք երկու տարի դիմակներով, սոցիալական հեռավորություն պահելո՞վ պիտի ապրենք»,- այսօր «Ազատության» ուղիղ եթերում այս հարցը հնչեցվեց ԱՆ Արսեն Թորոսյանին: Նա մասնավորապես պատասխանեց. «Հավանաբար, այո, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի և մենք կրկին այս մարտահրավերի առաջ չենք կանգնելու: Մենք դեռ երկար պետք է պահպանենք սանիտարահիգիենիկ կանոնները, դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահապնելը և այլն»:
Պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ է թողնում օրգանիզմում հիվանդությունից հետո կորոնավիրուսը, նախարարն ասաց, որ դուրս գրված քաղաքացիների վիճակը մեզ թույլ տալիս է ասել, որ նրանք դուրս են գրվել առանց որևէ առողջական խնդրի, սակայն չի կարող ստույգ ասել նրանց օրգանիզմում փոփոխություններ տեղի՞ են ունեցել, թե՞ ոչ: Թորոսյանի խոսքով՝ այս ամենի վերջնական պատասխանը կտա ժամանակը և լայնածավալ հետազոտությունները: