Կառավարությունը հաստատել է նաև կորոնավիրուսի հետևանքով տնտեսական չեզոքացման 12-րդ միջոցառումը, որը նույնպես վերաբերում է կոմունալ վճարներին, մասնավորապես՝ գազին և էլեկտրաէներգիային:
Այս միջոցառմամբ նախատեսվում է փոխհատուցել այն բաժանորդներին, որոնք փետրվար ամսին սպառել են 10.001-30.000 դրամի գազ և 5.001-10.000 դրամի էլեկտրաէներգիա։
Փոխհատուցումը կազմելու է սպառած գումարի 30%-ի չափով։ Սույն միջոցառման երրորդ կետի համաձայն՝ որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է վերը նշված մատակարարող ընկերություններին՝ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով:
Ինչպես 11-րդ ծրագրով, այնպես էլ այս միջոցառմամբ, բաժանորդի պարտքի առկայության դեպքում, մարվում է համապատասխան չափով պարտքը, իսկ վճարման դեպքում ձևակերպվում է որպես կանխավճար: