ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունն արդարացված է համարում: Հարցին՝ եթե հանձնաժողովը պատերազմի՝ «դավադիր» լինելու մասին փաստարկներ չունենա, այդ էջը փակվա՞ծ է համարվելու, նշեց.
«Եթե հանձնաժողովը գտնի թերություններ իր եզրակացությամբ, պետք է մենք՝ պետությունն ու բանակը շտկումներ անենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո, արդեն 4 տարի, ինչ հայտարարություն ասես որ չի եղել: Տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով են կռվել, ուտելիք չունեին: Բայց հիմա պարոն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը կարող եմ ցիտել, որ հարցազրույցում ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել:

Դուրս է գալիս, որ այսքան տարի շահարկվել են կոնկրետ այդ հանգամանքները: Մնացած մասերով եթե թերություններ եղել են, պետք է դասեր քաղենք, որ մեր հայրենիքի, երկրի վրա եղած հարձակումներին ավելի պատրաստ լինենք»,- նշեց պատգամավորը:

Նա նկատեց նաև, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հանգամանքներ պարզվելուց հետո պետք է պատասխան տան թե՛ շահարկողները, թե՛ իրական մեղավորները։