Instagram-ի նոր ծառայության շնորհիվ օգտատերերը կարող են իրենց էջերում տեղադրել կարճ տեսանյութեր: Այս ծառայությունից հուլիսի 13-ին օգտվել են «Ջոբս. Գայթակղության կայսրություն» ֆիլմի ստեղծողները` հրապարակելով 15 վայրկյանանոց ֆիլմ: Իսկ երկու օր անց դերասան Դևիդ Կոկները իր էջում տեղադրել է ութ կարճ հատվածից բաղկացած ֆիլմ:

Հոլիվուդը կարծես փորձում է օգտագործել նոր տարածքը իր նոր ծրագրերի տարածման համար, որի առաջին քայլը կատարել է «Ջոբս. Գայթակղության կայսրություն» ֆիլմի ստեղծողները:

Համաձայն տեղադրված կարճ տեսանյութերի ոստիկանները փորձում են ձերբակալել հանցագործներին, սակայն վերջինիս հաջողվում է փախուստի դիմել: Ոստիկանները ստիպված են լինում այդ մասին հայտնել իրենց ղեկավարությանը: Այնուհետև նրանք այրվող տնից փրկում են երեխային և ձերբակալում տունը հրդեհած մարդուն:

Դերասանները ֆլմի վերջում նշում են, որ ֆիլմը շարունակություն է ունենալու: Փոքրիկ տեսանյութերը ունեն կատակերգական բնույթ: