Ռուսաստանում մահացել է ՌԴ Պետդումայի Մոսկվայի շրջանի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահի տեղակալ 63-ամյա Իվան Ժուկովը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի տվյալներով՝ Ժուկովի նախկին օգնական Նատալյա Կազակովան հաստատել է, որ պատգամավորի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել: Կազակովայի խոսքով՝ վերջին 11 օրվա ընթացքում գործիչը գտնվել է Կումունարկայի հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները: