Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը Պարագվայում ձերբակալվել է և այժմ գտնվում է կալանքի տակ, պահանջ է ներկայացրել Պարագվայի իշխանություններին, հայտնում է Mirror-ը:

Ռոնալդինյոն պահանջել է, որ այն հյուրանոցում, որտեղ նա հիմա մեկուսացված է, իրեն տարածք տրամադրեն մարզումներ անցկացնելու համար:


«Մենք Ռոնալդինյոյին 30 մետր երկարությամբ և 15 մետր լայնությամբ բաց տարածություն ենք տրամադրել, որպեսզի նա մարզումներ անցկացնի»,- ասել է հյուրանոցի տնօրենը:

Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը: Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։