Ապրիլի 22-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ հնարավոր են ամպրոպ եւ կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,

Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +6+10,

Տավուշում գիշերը +4+9, ցերեկը՝ +8+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,

Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+21,

Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +17+22,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,

Արցախում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +12+17 (հովիտներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+22):