Հայպետհիդրոմետ օդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի տեսությունը։
Հանրապետության տարածքում ապրիլի 22-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում ապրիլի 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է +19…+21 աստիճան, գիշերը՝ +8…+10 աստիճան տաքություն։-0-