ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ՝ Սերգեյ Ատոմյանը, Ռուստամ Բաքոյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հայկ Սարգսյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել խարդախության մեղադրանքով դատապարտված հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար:
Քաղաքագետ Ապա Պապյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իմքայլական հինգ պատգամավոր այս սրիկայի համար են դիմել խափանման միջոցը փոխելու համար: Սա Ստեփան Մարտիրոսյանին վերաբերվող 2014 հունվարի 4-ին LA Weekly թերթում գրված հոդվածն է՝ նրա «հերոսությունների» մասին»: