«Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացոփ սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ։ Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռևս ի վիճակի չէ որևէ ցուցմանք կամ հաղորղում տալ։
«Եթե մարդը ի վիճակի չէ խոսել, ի վիճակի չէ որևէ ցուցմունք տալ, ինչպե՞ս պետք է հաղորդում տա հանցագործության մասին։ Նրան ցուցմունք տալ դեռևս չի թույլատրվում, քանի որ նրա վիճակը դեռևս կայուն ծանր է, նա նախակաթվածային վիճակում է, և նրա այդ վիճակի մասին քննիչներին տեղեկանք է տրվել»,– կնոջ խոսքերն է փոխանցում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չի» թերթի այսօրվա համարում: