Ամերիկահայ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն Ինստագրամում կիսվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի լուսանկարներով և կից գրել. «Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Մեզ չի կարելի ոչնչացնել։ Մենք միշտ վերածնվելու ենք»:


Նա նաև մեջբերել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին․ «Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»։