Միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյան, կրկին ամուսնացել է։ Նրա նոր ամուսինը գործարար, հայ հայտնի քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն է, որի հետ հարաբերությունները սկսվել են դեռ 2018թ.-ից։
Սիրելիին Նատալյան կարճ է ներկայացրել. «Ծանոթացեք, իմ ներկայիս ամուսինը»։ Ռոտենբեգրն այլ մանրամասներ չի հայտնել։ Ըստ Արզաքանցյանի կնոջ վերջին հրապարակումների՝ զույգն ինքնամեկուսացել է Հայաստանում։
Նատալյան չի թաքցրել եւ պարբերաբար համատեղ լուսանկարներ է հրապարակել իր բլոգոմ։ Նախորդ տարի զույգին միասին նկատել էին Royal Ascot թագավորական ձիարշավային մրցաշարին։
Spletnik-ի հաղորդմամբ՝ Նատալյան Արկադի Ռոտենգերգի հետ ամուսնացած է եղել ութ տարի։ Նրանք ամուսնալուծվել են 2013թ.-ին, եւ այն բավական բարդ էր։ Նատալյային չի հաջողվել նախկին ամուսնուց, որից երկու երեխա ունի, դատարանի միջոցով 1,65 միլիարդ դոլար ստանալ։ Փոխարենը նրան է բաժին հասել կալվածքը Սուրեյ կոմսությունում եւ բնակարանը Լոնդոնում։ Ընդ որում, Նատալյան իրեն առանց ամուսնու չի կորցել. նա մի քանի ապրանքանշան է գրանցել, ինչպես նաեւ զբաղվել հրուշակեղենի բիզնեսով։