Նոր Մոսկվայում խոշոր ավտովթարում մեղադրվող Հրաչյա Հարությունյանի իրավապաշտպան Ալեքսանդր Մելցևը բողոք է ներկայացրել բժիշկների և ուղեկցող ոստիկանության գործողությունների դեմ, ինչի արդյունքում իր պաշտպանյալը դատարանում հայտնվել է կանացի խալաթով: Այս մասին РАПСИ հայտնել է Էրիկ Չաբանովը, որը նյույնպես Հարությունյանի իրավապշատպաններից է:

Նրա խոսքերով Մելցևը երկու բողոք է ներկայացրել, առաջինը վերաբերվում է ուղեկցող ոստիկանների գործողություններին, երկրորդը` բժիշկների: Համաձայն Ռուսաստանի օրենսդրության պատասխանը պետք է ուղարկվի 10 օրվա ընթացքում: Եթե համապատասխան մարմինը գտնի, որ պետք է անցկացնել ստուգումներ, ապա անհրաժեշտ է 30 օր:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարուցյունյանի դատը Տվերի դատարանում տեղի էր ունեցել հուլիսի 14-ին,որտեղ Հարությունյանին ոստիկանները բերել էին կանացի խալաթով,ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Հայազն» երիտասարդական շարժումը որպես բողոք կանացի խալաթ էր կախել դեսպանատան առաջ: