«Պաշտոնական կողմն ակնհայտ միակողմանի հայտարարություններ է անում»,-այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ Բուդաղյանների գործի նախաքննությունից հայտնեց` լրագրողներ հանուն մարդու իրավունքենրեի հասրակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

«Ակնհայտ է, որ տուժող կողմի նկատմամբ կողմապահ հատարարություններ անելը   զին. դատախազության գործելաոճն է,  որ այս դեպքում անթաքույց են անում», -ասաց Ալեքսանյանը վերացնելով, որ Դատախազի հայտարարությունները ամբողջովին համընկնում են արդեն նախկին մարզպետի արած հայտարարությունների հետ:

Վերջնիս խոսքով` «անպատժելի» մարզպետի` Սուրիիկ Խաչատրյանի  հարցազրույցից հետո  զինվորական դատախազի հայտարությունը պատահականություն չեր: Ըստ նրա` ամբողջ համակարգը,  պաշտպանում է Կոստանյանի հայտարարությունները` մանավորապես, վերջինսի խոսքով, երբ արդարադատության նախարարին հարց են տալիս, նա էլ իր հերթին պաշտպանում է Կոստանյանի ասածները:

Իսկ տուժող կողմի` Բուդաղյանի փաստաբան Ալումյանը գտնում է, որ  հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելն ապօրինի գործունեություն է:

Իսկ գործի  նախաքննությւոնը 5 բալանոց համակարգով փաստաբանը գնահատում  է երկու միավորով:

«Նախաքննությունը սկսվեց դեպքից անմիջապես հետո և այդ պահից սկսած պաշտոնատար անձանց կողմից և  մարզպետարանի և  զինդատախազության հայտարարություններում ես տեսնում եմ միակողմանիություն»,- ասաց Ալումյանը հավելելով, որ սա արվում է հօգուտ Խաչատրյաննների, և Բուդաղյանների դեմ:

Ըստ փաստաբանի, երբ դեռ Կոստանյանը տեղեկություններ չուներ և չէր էլ կարող ունենալ դեպքի մասին` նա արդեն հետու գնացող հայտարարություններ էր արել:

«Նա արդեն նախանշել էր և «փարոսի» նման դրել էր մի հատ ուղենիշ, թե ուր պիտի գնա նախաքննությունը, և հիմա նախաքննությունը գնում է ճիշտ այդ ուղղությամբ»,- ապացույցներով հավաստում է փաստաբանը:

Եթե կա նպատակ մի կողմին օգնելու, ապա կա երկու ճանապարհ, ըստ Ալույամյանի, մեկը` քչացնելու հետևանքները, մյուսը արհեստականորեն ծանրացնել մյուս կողմի մեղքը: Վերջինիս կարծիքով` այս գործում առաջին տարբերակը, քանի որ կիրառելի չէ, հետևաբար գործում է երկրորդը: Այսինքն ծանրացնում են Բուդաղյանների վիճակը: