Վարակի տարածման դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, այս պահին նման փոփոխության կարիք չկա, Կառավարության նիստի սկզբում հայտարարել էր փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Շարունակելով սահմանափակումների թեման՝ նա նշեց․ «Եթե տեսնենք, որ մեր վարած մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքների, վարակի տարածման արագությունն աճում է և որ համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, միանշանակ ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ առաջին հերթին տնտեսվարողները խստորեն պահպանեն կանոնները։ Առաջին հերթին նրանց շահերից է դա բխում, եթե որևէ մեկը վարակվեց, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է»։