«Առաջին լրատվական»-ի եթերում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, որ մի կողմից չի կարելի ասել, թե ամեն ինչ բարենպաստ է Հայաստանի և Ռուսաստանի միջև, քանի որ կա որոշակի լարվածություն, մյուս կողմից՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ տասներորդ անգամն է, որ այսպիսի լարվածություն է առաջանում երկու երկրների միջև:
Հարցին, թե Հայաստանի հետ կապված ի՞նչը չի գոհացնում Ռուսաստանին, քաղաքագետը պատասխանել է. «Ընդհանուր առմամբ՝ Մոսկվան չի հաշտվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնց գալու ձևը Մոսկվային քիչ է դուր գալիս: Խնդիրներ միշտ են եղել, սա միայն նոր իշխանությունների հարցը չէ: Հայաստանի քաղաքական էլիտան Մոսկվայի սրտով չէ, բայց երկիր Հայաստանը նրանց հետաքրքրում է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: