Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին վերհիշել է ֆուտբոլի պատմության ամենասկանդալային միջադեպերից մեկը, երբ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանը գլխով հարվածեց նրան ու տապալեց գետնին:
«Դա հուզական պոռթկում էր: Ես չէի ցանկանում Գատուզոյի կողմից քննադատության ենթարկվել, որ չեմ կարողանում փակել Զիդանի դիրքը:
Ես բռնեցի նրա խաղաշապիկից, իսկ նա հարցրեց՝ կցանկանա՞մ հանդիպման ավարտից հետո ստանալ այդ շապիկը, իսկ ես պատասխանեցի, որ կցանկանամ նրա քրոջը»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում հեռարձակված ուղիղ եթերի ժամանակ նշել է Մատերացին:
Հիշեցնենք, որ Մատերացիին հարվածելուց հետո Զիդանը հեռացվեց խաղադաշտից, իսկ Ֆրանսիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց: