Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե ինքը տեղեկություն չունի, որ որոշում է եղել ԱԺ-ում բոլորին թեստավորել, սակայն հետո չեղյալ է համարվել:


«ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտավոր․ ԱԺ-ի աշխատակից է եղել, մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես՝ մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- ասաց նախարարը։ Նա պնդեց, որ թեստավորումներն արվում են ԱՀԿ ցուցումների համաձայն: