«Ազատության» տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, սակայն, չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Հրաժարականի պատճառների մասին դեռ հայտնի չէ:
Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը: