Գավառում փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներից վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Նա հայտնեց, որ նրանց վիճակները միջին ծանրության են, գրեթե բավարարին մոտ։
«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ իրենց մոտ մնացած մեկ քաղաքացին արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակն էլ կայուն է։ Նշենք, որ մի քանի օր առաջ մեկ քաղաքացին դուրս է գրվել բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ազատության փողոցում կրակոցներ էին հնչել, որոնց հետեւանքով մահացել էր 2 մարդ, եւս 4-ը մարմնական վնասվածք էր ստացել։