Սեփական երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած 40-ամյա տղամարդուն բակում բոլորը ճանաչում էին, և հարևաններից ոչ ոք որևէ բացասական բան նրա մասին չէր խոսում։
Հարևանները միաբերան պնդում էին, որ նա նորմալ, ադեկվատ, կիրթ մարդ է եղել, մի շրջան զինվորական է աշխատել։ Շատ դրակա, կիրթ էին բնութագրում նաև կնոջն ու երկու երեխաներին։
Ի դեպ, մեզ հետ զրուցած հարևաններից ոչ ոք չհաստատեց տեղեկութոյւնը, որ նրանք բաժանված են եղել և առանձին են ապրել։ Հարևանները նրանց տանից երբեք ոչ կռվի, ոչ վիճաբանության ձայներ չեն լսել։
Հարևանուհիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ապշած է կատարվածից, շոկի մեջ են, քանի որ ոչ մի պատճառ, ոչ մի խնդիր չէր կարող հանգեցնել նման արարքի.
«Ոչ հարբեցող էր, ոչ նարկաման, ոչ խաղամոլ, ոչ աղանդավոր։ Նորմալ կիրթ մարդ էր։ Մի քիչ կինն էր շատ սիրուն, հոր պես մի քիչ խանդոտ էր, հնարավոր է կնոջը խանդել է, բայց դե երեխաներ…..»,-ասաց հարևանուհին։
Հիշեցնենք՝ երեկ՝ 08:45-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին երեխաների հայրն է եղել՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 և 5 տարեկան էին: Փաստի առթիվ Երևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նյութի աղբյուր՝ amalya.mukaelyan