Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռեւս չեն հայտնում։ Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում:
Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, եւ հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։ Մյուս կողմից՝ կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել եւս կտապալվի:
Այդ պատճառով էլ մտադիր են եւս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել: