Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում մոտ 40 րոպե գտնվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում` Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Դուրս գալուց հետո Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ էին քննարկում Մարուքյանի հետ: Սկզբում հումոր արեց, թե սուրճ էր խմում, ապա ասաց, որ չի պատասխանելու հարցերին: Ապա, երբ սկսեցինք պնդել, որ մենք ուզում ենք, որ պատասխանի, գործի անցան անվտանգության աշխատակիցները` թույլ չտալով այլևս մոտենալ վարչապետին:

Hraparak.am-ը նկատեց, որ Փաշինյանը ժողովրդի վարչապետն է, ում հետ ուզում ենք շփվել, սակայն անվտանգության աշխատակիցները մի քիչ ժպտացին, բայց քաղաքավարի ձևով մնացին անդրդվելի:

Նյութի աղբյուր ՝ https://hraparak.am/post/d58148455f3b07fef83b80426ebf340a