Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըանդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Դոնեցկում կայացած Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ հանդիպմանը, որն ավարտվել է 2-2 հաշվով:

- Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում մենք խաղավերջում գոլ բաց թողեցինք: Դա նշանակում է, որ մեզ կրկին անգամ չհերիքեց կենտրոնացվածությունը: Մենք պաշտպանությունից դանդաղ էինք անցնում հարձակման:

«Բորուսսիան» փակում էր բոլոր գոտիները: Բայց մենք դեռ նախապատրաստվելու ժամանակ ունենք, կշարունակենք աշխատել,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում championat.com-ը:

Աղբյուրը`ArmFootball.com: