«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը հաղորդագրություն է տարածել․
«Կրեմլի համակարգմամբ մեր երկրում իրականացվում է իշխանության վերադասավորման դավադիր ծրագիր։


Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը, հայտնվել է այդ գործընթացի հորձանուտի մեջ և ըստ էության հանձնվել է նրա տրամաբանությանը։
Պատճառն այն է, որ իշխանությունը, ղեկավարվելով եսակենտրոնությամբ, թուլացնում ու քայքայում է քաղաքական դաշտը՝ ամեն գնով որպես իր միակ այլընտրանք ներկայացնելով նախկիններին, որպեսզի ժողովուրդը չմտածի իրական այլընտրանքի մասին և կառչի իրենից։


Երեկ՝ ս.թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրա առիթով կողմերի դրսևորումները ցույց տվեցին իշխանության վերադասավորման կրեմլյան ծրագրի որոշ ծալքեր, ինչպես նաև դրա առաջացրած պայքարն ու լարումները։
Հայտարարում ենք, որ արդեն համախմբվող ազգային-ժողովրդավարական բևեռով ստեղծելու ենք իրական այլընտրանք և մեր ժողովրդի հետ միասին խափանելու ենք դավադրությունը»։


Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան