Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների պատմության չիմացության հետևանքները
«Երկրորդ աշխարհամարտի ավարտի» 75 ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին հղած շնորհավորանքի պատճառը՝ երկրի ղեկավարի և նրա աշխատակազմի անգրագիտությունն է, որ մինչև հիմա չգիտեն, որ 1945-ի մայիսի 9֊ին ընդամենն ավարտվել են ռազմական գործողությունները Եվրոպայում: Իսկ Երկրորդ աշխարհամարտն ավարտվել է նույն թվականի սեպտեմբերի 2֊ին՝ Ճապոնիայի կապիտուլյացիայով:
Հ.Գ. Փաշինյանի անգրագետ ուղերձը որոշ ժամանակ անց խմբագրվեց...»: