Խոյ
Հանգստյան օրերը Խոյերն ուշադրությունը կուղղեն գործնական նպատակների վրա: Օրը հարմար է ուժեղացված պարապմունքների, տեխնիկական, վերանորոգման աշխատանքների համար: Ճիշտ ընտրված վարժությունները և առողջ սնունդը կօգնեն ամրացնել առողջությունը: Որոշ ճաշատեսակներ ավելի լավ է ինքնուրույն պատրաստել: Կարող է ավելի ակտիվանալ ընտանի կենդանիների հետ շփումը, հատկապես եթե նրանց ճիշտ սննդակարգ, մանրակրկիտ խնամք է պահանջվում:
Ցուլ
Ցուլերը կարող են ողջ օրը հոգսերի մեջ անցկացնել: Բացառված չէ որոշ դետալների վրա սևեռվածությունը: Բարձր գործնականությունը և բնածին պրագմատիզմը չեն խանգարի հոգում խոցելի ռոմանտիկ լինել: Շատ գործերում ձեզ սպասվում է հաջողություն, եթե վստահորեն ապավինեք սեփական հոտառությանը: Արտաքինից պարտադրված ծրագրերից խորհուրդ չի տրվում օգտվել. սխեման կամ ալգորիթմը կարող են ձեզ չհամապատասխանել:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս այսօրվա համար ժամադրություններ, անձնական հարաբերությունների պարզում ծրագրել: Զգացմունքներում մինչ գիշեր կարող է դիտվել երկակիություն, անվստահություն: Շեղող գործոն կարող է դառնալ միապաղաղ օգտակար աշխատանքը, գործնական միջոցառումը: Ֆիզիկական վիճակը և ոգու առույգությունը պահպանելուն կօգնեն ֆիտնեսը և լիարժեք սնունդը:
Խեցգետին
Խեցգետիններին աստղերն առաջարկում են ներդաշնակություն ձեռք բերելու միանգամից մի քանի ճանապարհ: Այսօր կարելի է զբաղվել գործերով, կենցաղով, պրակտիկ հոբբիով, օգտակար նպատակով ուղևորություն կատարել, մերձավոր շրջապատի հետ մանրակրկիտ քննարկել հրատապ թեմաները: Չարժե անուշադրության մատնել անձնական հարաբերությունները. գործողությունների ճիշտ ծրագիր ընտրելու դեպքում կխուսափեք շատ թյուրիմացություններից:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ չի տրվում լիարժեք հանգստի հույս ունենալ: Ժամանակի մի մասը կարող են խլել գործնական միջոցառումները, կենցաղային կամ ծառայողական հոգսերը: Հնարավոր են գործնական պատճառներով ժամանակավոր սահմանափակումներ: Շատ բան կթելադրի ընթացիկ նյութական վիճակը: Բացառված չէ, որ ստիպված լինեք շրջել խանութներով, զբաղվել վճարումներով: Կարող է ակտուալ դառնալ իրերի վերանորոգումը:
Կույս
Կույսերն այսօր բավարար էներգիա կունենան, պայմաններ կան շատ գործերում հաջողության համար: Ցավոք, շատ բան կարող է անիմաստ լինել, եթե նպատակը կամ գործողությունների ծրագիրը ճիշտ ընտրված չէ: Եթե չեք ցանկանում հիասթափվել, արժե ավելի մանրակրկիտ հաշվարկել տարբերակները, այլընտրանքներ ունենալ: Անհաջող սցենարներից արժե խուսափել ոչ միայն գործնական և կենցաղային ոլորտում, այլև անձնական հարաբերություններում:
Կշեռք
Այսօր շատ Կշեռքներ հարկադրված կլինեն մնալ ստվերում: Լավագույն շրջանը չէ ելույթների, կարևոր հանդիպումների, արկածների, ինքնարտահայտման ցանկացած տեսակի համար, քանի որ դժվար թե իդեալական վիճակում լինեք: Հնարավոր է թաքուն անհանգստություն, կենցաղային առօրյայի, բիզնեսի նրբությունների, տեխնիկական գործընթացների մեջ խորասուզում: Լավ է, եթե հնարավորություն ունեք բեռն ընկերոջ հետ կիսելու, գործնական օգնություն ստանալու:
Կարիճ
Կարիճների կենսակերպի վրա այսօր կարող են ազդել աշխատանքային կամ այլ պարտականությունները: Բացառված չէ, որ ուժի մեջ մնա ինտենսիվ համատեղ գործողություններ պահանջող կարևոր պայմանավորվածությունը կամ ափսոսաք բաց թողնել հաջող հնարավորությունը, որը կարող է չկրկնվել: Զգայուն և ռոմանտիկ Կարիճներին կհաջողվի ավելի սթափ նայել սիրելի անձնավորության բնավորության առանձին գծերին, ինչը կարող է դրական լինել:
Աղեղնավոր
Աղեղնավորների վրա կարող է ընկնել պատասխանատվության, արգելքների, սահմանափակումների բեռը: Պերֆեկցիոնիստները կարող են իրենք իրենց վրա հավելյալ հոգսեր վերցնել: Լավագույն պահերը չեն սպասվում անինքնավստահ Աղեղնավորներին. նրանց նորից կարող է այցելել կասկածամտությունը, հին վիրավորանքը: Ցանկալի է խնայել ուժերը, առողջ կենսակերպ վարել: Արժե խուսափել կենցաղում քաոսից:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս մնալ լավ ֆիզիկական վիճակում. դա հոգեկան հավասարակշռությունը պահպանելու և էներգիան կառուցողական ուղղությամբ ուղղելու լավագույն ձևն է: Որպեսզի ջանքերը հակառակ արդյունքը չտան, արժե հաշվի առնել առողջական վիճակը, խուսափել մարզական, աշխատանքային կամ այլ ռեկորդների հետևից ընկնելուց: Ցանկալի է խուսափել տհաճ շփումից և տխուր մտքեր արթնացնող ցանկացած հանգամանքից:
Ջրհոս
Ջրհոսներն այսօր հակված են խորասուզվել դետալներում, մանրակրկիտ մշակել անհրաժեշտ հնարքը կամ ուսումնասիրել տեխնիկական գործընթացը: Հիանալի օր է հետազոտական աշխատանքի, տանը մաքրություն անելու, տեխնիկան և գործիքները ստուգելու համար: Հնարավոր է հետաքրքրություն բժշկական և խոհարարական, ոսկերչական գործի նրբությունների նկատմամբ: Անձնական, ինտիմ ոլորտում կարող է ամեն ինչ հարթ չլինել:
Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում պահպանել կապերը նրանց հետ, ովքեր պատրաստ են օգտակար խորհուրդ տալ, իրական օգնություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, չարժե չարաշահել ուրիշների ծառայությունները, հեռուն գնացող եզրակացություններ անել, կասկածելի ենթադրությունների հիման վրա պատրանքներ կառուցել: Հանգամանքները կարող են գայթակղել ձեզ նորից հավատալ անհնարինին: Թյուրիմացություններից խուսափելու համար ավելի լավ է համագործակցությունը սահմանափակել կոնկրետ առաջադրանքներով: