Գորիսում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է։ ArmLur-ի տեղեկություններով՝ Գորիսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր դեպք։ Վարակակիրը 40-ն անց կին է։ Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշմամբ։ Այնուհետև կնոջ վիճակը վատթարացել է և նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Այս պահին քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացվել է Գորիսի բժշկական կենտրոնի 14 բուժաշխատող։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Գորիսում հաստատվել էր ապրիլի 27-ին։