Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, որոնց մոտ հիվանդությունը հաստատվել է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, որոնց մոտ հիվանդությունը հաստատվել է: Թորոսյանը մեկուսացվել է որպես նրանց հետո շփում ունեցած անձ: