Կառավարության նիստում վարչապետը տեղեկացրեց, որ ընդունվել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։
«Այն գործատուները, ընկերությունները, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և ընդհանուր առմամբ, որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ Ի տարերություն 5-րդ միջոցառման, 18-րդը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին»,- ասաց Ն․ Փաշինյանը։