Styopa Safaryan, պատահաբար հանդիպեցի ու այպդես էլ լավ չհասկացա, ո՞րն էր այդ տգեղ պատմության պատճառը: Որքան գիտեմ, Anzhela Elibegova֊ի հետ կարող ես ունենալ քաղաքական, գաղափարական, փորձագիտական տարաձայնություններ, սակայն իրեն հասցեագրած տեքստերդ ոչ քաղաքական են, ոչ գաղափարական, ոչ էլ փորձագիտական: Եթե այն քառատող գրարումն էր առիթը, արձագանքդ համաչափ չէր: Եւ ընդհանրապես, չի կարող լինել այնպիսի առիթ, որին համաչափ կհամարվեին պատասխաններիդ որոշ ձեւակերպումները:
Ամենը, ինչ անում ես այս "երկխոսության"շրջանակներում, լիքը այլ անողներ կան բոլոր կողմերից, չարժե խառնվել նրանց անպատվաբեր գործին: Տեսնելով շուրջս կատարվողը, մեծ հույսեր չունեմ, որ կհետեւես հորդորիս, բայց փորձեմ` մի արա... Առայժմ այսքանը: Եթե դա էլ չգրեի, քնելս կհարամվեր: Հուսամ, աշխատանքային շաբաթվա սկզբին կլսեմ նաեւ տվյալ հարցում ինձ համար կարեւոր գնահատականները Zara Hovhannisyan֊ից, Lousineh Hakobyan֊ից, Lara Aharonian֊ից, Hovsep Khurshudyan֊ից, Nina Karapetyants֊ից: Համարյա բոլոր usual suspects, կարծես, արդեն արտահայտվել են, այնպես որ կսահմանափակվեմ այդքանով:
Գրել է Բորիս Նավասարդյանն իր ՖԲ էջում։