LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար


LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում:


Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար Արա Պետրոսյանն է: LA Solar Group-ը հիմնադրումից կարճ ժամանակ անց ընդգրկվել է ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող 500 ընկերությունների ցանկում, այդ ցուցանիշը մինչև այսօր միայն աճ է գրանցում:
Ընկերությունն առաջարկում է նաև ՏԵՍԼԱ մարտկոցներ, որը հնարավորություն է տալիս ստացված էլեկրաէներգիան պահպանել և ստանալ այն ժամանակ երբ այն ձեզ անհրաժեշտ է: Այս տարեսկզբին հայրենիքում հիմնադրվել է LA Solar Group-ի Solara մասնաճյուղը: Մասնագետների փաստմամբ՝ արևային էներգայի օգտագործման և դրա ֆինանսավորման ճկուն համակարգի ձևավորման հարցում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները`տարածաշրջաում առաջատար դառնալու:
Նշենք, որ մինչ ճգնաժամը ընկերությունը արդեն առաջարկում էր ընդհանուր ծառայությունների փաթեթ, որն իր մեջ ընդգրկու էր արևային էներգիայի անցնելն` առանց կանխավճարի։

Հատկանշական է, որ ընկերության մատուցած ծառայությունները նպաստելու են ո՛չ միայն ՀՀ-ում էներգախնայողության ծավալների մեծացմանը, այլև՝ նախադրյալներ են ստեղծելու Հայաստանում էլեկտրական մեքենաների թվաքանակի ավելացման համար։
Հիշյալ ներդրումների շնորհիվ մասնակի կլուծվեն օդի աղտոտվածության, երթևեկության աղմուկի և այլ խնդիրները։