Բրիտանացի լրագրողները, որոնք անհամբեր սպասում են գահաժառանգի` պրին Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխուն, ներկայացում են կազմակերպել սուրբ Մարի հիվանդանոցի դիմաց, որտեղ պետք է ծնվի երեխան: Այս մասին հաղորդում է Россия 24 գործակալությունը` հղում կատարելով անգլիական մամուլին:
Անգլիացի լրագրողները գտել են զույգ` արտաքնապես նման արքայազնին և դքսուհուն: Նրանք մոտեցել են հիվանդանոցի մուտքին և այդպիսով մեծ իրարանցում են առաջացրել իրենց գործընկեր լրագրողների մոտ, որոնք արդեն մի քանի օր հսկում են այնտեղ` սպասելով նորությունների: Պետք է ասել, որ լրագրողները լավ ուրախացել են, երբ զույգերը արձակել են վերնաշապիկի կոճակները և որի տակ հայտնվել է The Sun պարբերականի լոգոն: