«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը»․ նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ եւ տեղեկատվություն փոխանցում խոհանոցից։
Սիմիդյանի նկատմամբ այնքան բացասական է վերաբերմունքը, որ օրերս նա նշելիս է եղել հոր մահվան հերթական տարելիցը, եւ այդ արարողությանը ՔՊ կազմից 5-6 հոգի են մասնակցել, որոնց մի մասն էլ հետը չի խոսում։ «Իմ քայլի» չորս պատգամավորներին մանդատից զրկելու հարցը եւս Սիմիդյանն է հետեւողականորեն առաջ տանում։
Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը եւ Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում