Շաբաթ օրը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ շրջանի Տոմ Կուբան խաղի շրջանակներում 13-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Արազ Օզբիլիսը` խաղի հաշիվը դարձնելով 2:0:
Ավելի վաղ առաջին գոլի հեղինակ էր դարձել Իբրաիմ Բալդեն:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ էր դարձել նաև Կուբանի առաջին խաղում` դառնալով 25 մետրից տուգանային շատ գեղեցիկ հարվածի հեղինակ: