Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ իրենք քննարկել են թեստավորման մեր քաղաքականության որոշակի փոփոխություններ
«Մենք քննարկել ենք թեստավորման մեր քաղաքականության որոշակի փոփոխություններ և մասնավոր թեստավորող լաբորատորիների ներգրավման հարցը: Եվ որոշ ժամանակ անց, կարծում եմ, թեստավորման շարունակական ավելացման գործընթացն է’լ ավելի մեծ ծավալների կհասնի»,- նշելէ պարետը։
Նա նկատեց, որ ընդհանուր կանոնների պահպանման պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը: Նա նաև ընդգծեց, որ վարակը մեզ հետ մնալու է տևական ժամանակ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեզանից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է դնի: