ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՊԱՀԱՆՋ՝ տեղաշարժման զեղչային համակարգ ուսանողների և արժանապատիվ հնարավորություններ հաշմանդամների համար:
Մեր ժողովրդի ծայրահեղ սոցիալական գոյատևմանը, գազի և դրանից բխող կոմունալ, սննդային թանկացումներին զուգահեռ՝ 50 % թանկացավ նաև տրանսպորտը:
Սակագների բարձրացումը հիմնականում անտրամաբանական էր և տնտեսապես չհիմնավորված, որն անելանելի իրավիճակի մեջ է դնում քաղաքացուն, ով,ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվելով և հաճախ տնից աշխատավայր փոխելով երկու տրանսպորտ, հայտնվում է մի շարք սոցիալական դժվարությունների առաջ:
Աջառաջարկում եմ ընդունել համապատասխան որոշում, որով միջին մասնագիտական և բուհական կրթություն ստացող ուսանողները, ովքեր հանդիսանում են մեր պետության ամենաանպաշտպան սոցիալական խավը, հասարակական տրանսպորտից օգտվեն զգալի և շոշափելի զեղչերով, իսկ հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի հասարակական տրանպորտից օգտվելը համապատասխանի միջազգային չափանիշներին և ամենակրևորը` ՀՀ Սահմանադրությանը: Նման որոշմամբ հնարավոր կլինի գոնե մի թեթև նվազեցնել այն հասարակական լարվածությունը, որն առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և մանավանդ` երիտասարդների ուսերին, և արժանապատիվ տեղաշարժում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հ.Գ. Հուսանք, որ մեր երկրում գերշահույթներ ապահովող սակագնային բարձրացումներն ապագայում նաև համահունչ կլինեն մատուցված ծառայությաններին և վճարված գումարներին: