Քեմբրիջի դքսուհին ծննդաբերության նախածննդյան շրջանում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա պատրաստվում է ծննդաբերել ապագա թագուհուն կամ թագավորին: Այս մասին հաղորդում է անգլիական Daily mail պարբերականը:
Արքայազն Վիլիամը նույնպես գտնվում է Լոնդոնի արևմուտքի Փադինգթոնի սուրբ Մարիամ հիվանդանոցում ,որտեղ էլ ինքը ծնվել է 1982 թվականին:
«Քեմբրիջի դքսուհին նախածննդյան շրջանում տեղափոխվել է Լոնդոնի Փադինգթոն բնակավայրի սուրբ Մարիամ հիվանդանոց»,- այս մասին նշել է արքունիքի մամուլի խոսնակը և ավելացրել, որ դքսուհին ավտոմեքենայով Կենսինգթոն պալատից տեղափոխվել է հիվանդանոց Քեմբրիջի դուքսի հետ:
Արքունական զույգի երեխան կդառնա թագի ժառանգության գծով երրորդը, որին կհաջորդի պրին Հարին և Յորքի դուքսը:
Օրենքում վերջին երկարատև փոփոխությունների արդյունքում երեխան կդառնա նաև Ձերդ գերազանցություն և Քեմբրիջի դուքս կամ դքսուհի:
Եթե լինի աղջիկ նա մեկ օր կդառնա թագուհի, իսկ եթե տղա` թագավոր:
Նա նաև դառնալու է զինված ուժերի գլխավոր հրամանատար և Անգլիայի եկեղեցու գերագույն առաջնորդ:
Արքունական զույգը հակառակ Անգլիայում տարածված սովորության, որ ծնողների 75%-ը իմանում են երեխայի սեռը մինչ ծնունդը, չեն ցանկացել իմանալ: